07/09/2024 21:59
Հայաստան-Լատվիա՝ 4։1
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընդունել էր Լատվիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Քիչ անց պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը (որոշ ռեսուրսներում նշվում է, որ գրանցվել է ինքնագոլ՝ Հարությունյանի անվան դիմաց)։ Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստ Դուբրան։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Լուկաս Սելարայանը հաշիվը դարձրեց 3։1։
Հանդիպման 85-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ևս մեկ գոլ խփեց՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։