08/09/2024 14:35
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին՝ կեսօրից հետո, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։