09/09/2024 11:03
«Զարթնիր, լաո»-ով ոչ մի բան չստացվեց, դուետ արեցիք եկեղեցականի հետ, դա էլ լավ չի վաճառվում. սկավառակը փոխելու ժամանակն է. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համամիտ չէ ընդդիմության այն մեղադրանքների հետ, թե իրենք հակաարցախյան գործունեություն են իրականացրել։
«Մե՞նք էինք Արցախի ու Հայաստանի բանակը թալանում, մե՞նք էինք դղյակներ կառուցում, մե՞նք էինք այդ ամեն ինչի մեջ փող աշխատում, լո՞ւրջ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ այնքան, ինչքան իրենց իշխանությունն է արել Արցախի համար, ոչ մի իշխանություն չի արել «լավ իմաստով»։
«Մի բան ասեմ էլի՝ առաջին նիստն է, հին սկավառակը չի վաճառվում, «Զարթնիր, լաո»-ով ոչ մի բան չստացվեց, դուետ արեցիք եկեղեցականի հետ, դա էլ ոնց որ լավ չի վաճառվում, այդ հին սկավառակը փոխելու ժամանակն է, ես հասկանում եմ, որ ասելիք չկա, դժվար է, բայց հին սկավառակն էլ չի վաճառվում»,- ասաց նա։
ԱԺ նախագահը նշեց, թե ընդդիմությունը զբաղվում է աճպարարությամբ։