10/09/2024 22:02
Կոկորդի ցավ․ Ե՞րբ դիմել բժշկի
Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է՝ մրսածությունը կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավը որոշակի ժամանակահատված հետո ինքնուրույն լավանում է:
Ստրեպտոկոկային ֆարինգիտը կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար:
Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից և ներառել՝
ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս,
կուլ տալու դժվարություն,
ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ),
այտուցված և կարմրած նշագեղձեր,
նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ,
խզված, խռպոտած կամ խլացած ձայն:
Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝
ջերմություն,
հազ,
քթահոսություն,
փռշտոց,
մարմնի ջարդվածություն և ցավեր,
գլխացավ,
սրտխառնոց կամ փսխում:
Եթե չափահաս եք, այցելեք բժշկին, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը՝
կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի,
կլման դժվարացում,
շնչառության դժվարացում,
բերանը բացելու դժվարություն,
ցավ հոդերում,
ցավ ականջներում,
ցան,
38.3° C-ից բարձր ջերմություն,
պարանոցում գնդաձև գոյացություն,
ձայնի խռպոտում, որը շարունակվում է 2 շաբաթից ավելի,
այտուց պարանոցի կամ դեմքի վրա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ