10/09/2024 16:35
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավարությունը շարունակվում է։ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը փաստել է Աշոտյանի նկատմամբ ընթացող քաղաքական հետապնդման մասին։
«Քաղաքականության պատմության մեջ քիչ չեն այն գործիչները, ում քաղաքական գործունեությունն անցել է դատարաններով, ազատազրկման վայրերով, տարբեր տիպի ճնշումներով ու քաղաքական հետապնդումներով:
Արմենը նրանցից մեկն է, ում քաղաքական կենսագրությունում, իշխանությունների ինքնիրավչության ու քաղաքական պատվերի շնորհիվ, տեղ է գտել նաև քաղբանտարկյալի կարգավիճակը: Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր պաշտպանական թիմի հետ համբերատար շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: