10/09/2024 17:51
«2013-2015 թթ․ ընթացքում ՀՀ տարածքը ընդլայնվել է 500 քառակուսի կմ-ով․ Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ՝ հող եք հանձնում»․ Մամիջանյանն՝ իշխանությանը
Երկրից տարածքներ հանձնած, Արցախը կորստյան մատնած, Հայաստանի անվտանգությունը խարխլած իշխանությունները, ամաչելու փոխարեն, հոխորտում են, ինչին ի պատասխան ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին տվյալներ ներկայացրեց, որոնք մինչ այս չեն հրապարակվել։
«2013, 2014, 2015 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը, սահմանները ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կիլոմետրով։
Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական և այլ տիպի ագրեսիաների։ Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ թշնամուն միակողմանիորեն Հայաստանի տարածքից հողեր հանձնելը «սահմանազատում» որակած ու դա ժողովրդին որպես «ձեռքբերում» ներկայացնող իշխանությանը։
«Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ՝ հող եք հանձնում»,- շեշտեց Մամիջանյանը։