10/09/2024 15:29
Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և լիովին կարգավորել հարաբերությունները, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի. Ռուբինյան
Հայաստանն ու Թուրքիան կարող են լուծել բոլոր խնդիրները և լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը, եթե թուրքական իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Իրականում, Հայաստանի բոլոր կառավարությունները 1991 թվականից՝ մեր երկրի անկախացումից ի վեր, երբևէ պատմությունը չեն դրել Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեջ, մենք միշտ պատրաստ ենք եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ, և եթե մեր թուրք հարևանները քաղաքական կամք դրսևորեն, ապա կարող ենք լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը»,- ասաց նա։