10/09/2024 13:17
Բացեք ճանապարհը՝ հարցերը քաղաքակիրթ ձևով լուծենք. ցուցարարներին ուժով բերման ենթարկեցին (Տեսանյութ)
Քասախ գյուղի բնակիչները մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը։ Բողոքի ակցիա իրականացնելու պատճառն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը ավագանու նիստում որոշել է բացառել բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը։
Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:
Ակցիայի վայր է ժամանել նաև Նայիրի համայքնի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը, ով պահանջում էր բացել ճանապարհը և հարցերը քաղաքակիրթ ձևով լուծեն։
«Ուրիշի երեխայի հացը ուտելը նորմա՞լ է, իսկ որ երեկ կաբինետից փախավ էտ արդեն պետք չի՞ հանրայնացնել։ Ինչի՞ համար է փախնում, ժամանակ է շահո՞ւմ», -ասաց Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը։
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանության և քաշքշուկից հետո մի քանի քաղաքացիներ ուժով բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից: