10/09/2024 10:47
Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ունեն հսկիչ փաթեթ՝ «Խաղաղության պայմանագրի» համար. Փաշինյան
Սա իսկապես կարևոր պահ է մեր տարածաշրջանի համար, որպեսզի վերցնենք այն, ինչ արդեն համաձայնեցված է, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ունեն ավելի քան հսկիչ փաթեթ՝ «Խաղաղության պայմանագրի» համար.«Մենք առաջարկում ենք համաձայնագրի 13+3 դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա՝ որպես «Խաղաղության պայմանագիր» և անցնել հետագա հարցերի քննարկմանը։ Հույս ունեմ՝ հեղինակավոր այս լսարանը կհամաձայնի, որ երբեք որևէ տեղ չի եղել որևէ պայմանագիր, որ հասցեագրի ու լուծի բոլոր հարցերը։ Չկա նման պայմանագիր։ Եթե մենք, նույնիսկ, քննենք 20,50 հոդվածով, էլի լինելու են հոդվածներ, որոնք տվյալ պայմանագրում մնալու են չլուծված։ Չկան երկրներ, որոնց հարաբերությունները կարգավորվում են մեկ պայմանագրով»։
Փաշինյանը ընդգծեց, որ շատ կարևոր է դնել այն հիմքը կամ չմերժել այն հիմքը, որն արդեն դրված է իրենց մի քանի տարվա բանակցությունների արդյունքում. «Հույս ունեմ, որ մենք առաջիկայում առիթ կունենանք ստորագրել «Խաղաղության պայմանագրի» արդեն իսկ համաձայնեցված մասը և անցնել մնացած բանակցություններին՝ հետագա հարցերը լուծելու համար»։