10/09/2024 11:51
Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, բայց մենք դա բանակցային թեմա չենք դարձնում․ Փաշինյան
ՀՀ Սահմանադրության մեջ ոչինչ չկա այն ամենի մասին, ինչի մասին փորձ են անում վերագրել ՀՀ Սահմանադրությանը. «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ դեռ ընդհակառակը, Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ 1991թ.-ին ընդունված Ադրբեջանի սահմանդրական ակտը ընկած է Սահմանադրության հիմքում, որտեղ հղում է արվում և բխում է 1918թ.-ի Ադրբեջանի առաջին հանարպետության ստեղծման հռչակարգրին, որտեղ էլ Ադրբեջանի տարածք է համարվում ՀՀ տարածքները։
«Բայց կարևոր է արձանագրել, որ մենք չենք դարձնում դա բանակցային թեմա, որովհետև Խաղաղության համաձայնեցված տեքստում ունենք դրույթ, որն ասում է, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար»,-ասաց նա։