10/09/2024 10:19
Պարո՛ն Ավինյան, եկել եմ Ձեր տրամադրությունը փչացնեմ. Գրիգորի Երիցյան (Տեսանյութ)
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Օրակարգում ընդգրկված է 37 հարց։ Դրանցից մեկն էլ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանին մանդատից զրկելու հարցն է։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը հայտարարեց, թե նիստի օրակարգի հարցերից մեկը պարունակում է կեղծ տեղեկատվություն։
«Իշխող խմբակցությունն ավագանու օրակարգում է ներառել իմ՝ որպես Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման նախագիծը։ Շատ լավ հասկանում եմ ինձ հեռացնելու՝ պարոն Ավինյանի հրատապությունը։ Բայց, պարո՛ն Ավինյան, եկել եմ Ձեր տրամադրությունը փչացնեմ»,-հայտարարեց Երիցյանը։
Նա նշեց, թե այդ նախագծով դա անել հնարավոր չէ։
«Նախագծով առաջարկվող կեղծ հիմքերից մեկը հետևյալն է. Գրիգորի Երիցյանը բացակայել է ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հինգ նիստերից չորսին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պնդումն ամբողջությամբ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս հանգամանքն այս որոշումը դարձնում է առոչինչ, այն իրավական ուժ չունի։ Ես մշտապես ներկա եմ եղել ավագանու նիստերին»,-հայտարարեց Գրիգորի Երիցյանը։