10/09/2024 11:29
Քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը դուրս չեն շպրտվել ՌԴ տարածքից, բանակցություններ չեն լինի. Շոյգու
Մոսկվան չի բանակցի Կիևի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը չեն արտաքսվել Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Այս մասին Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Քանի դեռ մենք նրանց [ուկրաինական զինված ուժերին] դուրս չենք շպրտել մեր տարածքից, մենք, բնականաբար, նրանց հետ բանակցություններ չենք վարի»,- ասել է նա։