10/09/2024 10:59
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին. Փաշինյան
Մենք պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել «Խաղաղության խաչմերուկ» նախածի իրագործմանը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը. «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց, կարծես թե, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։ Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե ինչքանով է նախագիծը համապատասխանում այդ թվում 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա մեջբերեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և ընդգծեց, որ կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա հայտարարության մեջ։ Իսկ չկա, որ ՀՀ-ն որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ, ընդհանրապես չկա»,-ասաց նա։