11/09/2024 20:20
Ռուսաստանը հստակ ծրագիր ունի՝ Ուկրաինայի զինուժին Կուրսկի շրջանից դուրս մղելու համար․ Պեսկով
Ռուս զինվորականները հստակ ծրագրեր ունեն՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանից դուրս մղելու համար, սակայն դրանք չպետք է հանրայնացվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, զինվորականներն ունեն բոլոր անհրաժեշտ ծրագրերը, բայց դրանք այն ծրագրերը չեն, որոնք կարելի է հրապարակայնորեն քննարկել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ հստակ սահմնված ժամկետ՝ Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի տարածքից դուրս մղելու համար։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է օգոստոսի 6-ին։ Կուրսկում գործում է արտակարգ դրության ռեժիմ։