11/09/2024 13:27
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ Հայաստանում
Երևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ին աստիճանաբար նույնքան կնվազի։