11/09/2024 16:41
Պետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնել
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն ՀՀ դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենաներ, գրել է «Հրապարակ»-ը։
Պայմանագրում նշված է, որ ձեռք է բերվում 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրոմոբիլներ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերը սիրում են իրենց ծառայողական պարկը թարմացնել էլեկտրամոբիլներով, ինչ վրա օգտագործվում են ահռելի դրամական միջոցներ պետբյուջեից:
Ոչ վաղ անցյալում՝ Փաշինյանը և իր թիմակիցները հայտարարում էին, թե իբրև ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, ստացվում է, որ կրճատվելու փոխարեն նոր գնումներ են անում պետբյուջեի հաշվին, այն էլ՝ էլեկտրամոբիլներ:
Ծառայողական պարկը թարմացնում են նաև համայնքային ՔՊ-ական ղեկավարները՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երևանի քաղաքապետարանն էլ ձեռք է բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրամոբիլներ:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում