11/09/2024 12:16
Ես ուզում եմ լինել ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով այն, ինչին արժանի եմ, բայց դա չի եղել. Մամիկոն Ասլանյան
Մեր երկրում թե՛ քաղաքական, թե՛ իրավական պրոցեսներն այնքան անհասկանալի հունով են գնում, որ պլաններ կան, բայց չի ստացվում. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Վանաձորի նախկին համայքնապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քաղաքական նպատակներ կան։
Ասլանյանը բացատրեց, որ ընտրական վեճերն առավելագույն սեղմ ժամկետում պետք է քննվեն և որոշում կայացնեն, ինչը ՀՀ-ում կարծես 5 օր է, մինչդեռ Վանաձորում տևում է 2 տարի 9 ամիս և դեռ շարունակվում է։
«Այս իրադրության մեջ պատկերացնել թե ընտրությունների միջոցով տեղական ժողովրդական միջոցներով հնարավոր էր ինչ-որ բան անել, փաստորեն հոդս են ցնդում և հասկանում ենք պլաններ կազմելը անշնորհակալ գործ է»,-ասաց նա։ ։
Հարցին, թե նա ամեն դեպքում նա ուզում է լինել Վանաձորի համայնքապետը, Ասլանյանը պատասխանեց. «Ես ինքնանպատակ ոչ մի բան չեմ ուզում, տիտղոսների ճանաչելիությամբ, պաշտոնամոլությամբ չեմ տառապում։ Ես ուզում եմ լինել ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով այն, ինչին արժանի եմ, դա չի եղել»,-ասաց նա։