11/09/2024 12:11
Կայացել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։
Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը: