11/09/2024 16:57
Մենք ասում ենք` եկեք ստորագրենք համաձայնեցված կետերով պայմանագիրը ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը, Ադրբեջանն ասում է` չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Խաղաղության պայմանագրում կա 13 հոդված, որ պաշտոնապես համաձայնեցված է, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է, թղթի վերնագիրն ամբողջությամբ համաձայնեցված է, ևս երեք հոդված մասնակի է համաձայնեցված, կան մասեր, որոնք համաձայնեցված չեն: Կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` այն, ինչը համաձայնեցված է, անդրադառնում է երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքներին:
«Մենք ասում ենք` եկեք դա ստորագրենք ու շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը»,- նշեց նա:
Նրա խոսքով, սակայն, Ադրբեջանն ասում է` չէ, կարևոր հարցեր կան, որոնք պետք է արտահայտվեն:
«Մեր հարցը հետևյալն է` երբ որ մենք, ենթադրենք, կարևոր հարցերն արտահայտենք, էլ չեն լինելո՞ւ կարևոր հարցեր: Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս»,- ասաց Փաշինյանը: