11/09/2024 20:00
Մանրադրամ ենք բոլոր նրանց համար, ում անունը ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր․ Փաշինյան (Տեսանյութ)
Հայ ժողովրդին կխնդրեմ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի բարդույթից դուրս գալ և սկսել աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին կա, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ երաշխավորի ինստիտուտի մասին, որ առավոտից իրիկուն խոսում եք, էդ դուք լո՞ւրջ եք ասում։ Ես այսօր ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա, մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք, կա՛մ չկա երաշխավոր։ Որովհետև բոլոր նրանց համար, ում անունը ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, իրենց համար մանրադրամ ենք։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք»,-ասաց Փաշինյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում