11/09/2024 14:20
Եթե այս ամբողջը կապված լիներ միայն իմ անձի հետ, կապված չլիներ իմ հայրենիքի, իմ պետության հետ, ես վաղուց հրաժարական կներկայացնեի. Հրայր Թովմասյան
Եթե այս ամբողջը կապված լիներ միայն իմ անձի հետ, կապված չլիներ իմ հայրենիքի, իմ պետության հետ, ես վաղուց հրաժարական կներկայացնեի. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստին հայտարարեց Սահմանադրության դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը։
«Ձեզ էլ հաստատ 4,5 տարի այս ոլորտում զբաղվելու մի քիչ ձանձրալի աշխատանքից կազատեի։ Բայց այդ որոշումը միայն ինձ չէր վերաբերելու, չեք հավատում՝ նայեք տարբեր երկրների փորձը»,-ասաց նա։