11/09/2024 14:49
Ագրեսոր Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալուն. Մանե Թանդիլյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։
Մեր հայրենակիցներն Ադրբեջանի կողմից առևանգվել են և պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, որի մասին արձանագրվել են նաև միջազգային կառույցների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը բացառապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական քարոզչական ատելությունը որևէ աղերս չունի խաղաղության մասին կեղծ հայտարարությունների հետ և ագրեսոր Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալուն»,-նշել է Թանդիլյանը: