11/09/2024 17:35
Ուկրաինան Ավստրալիային խնդրել է իրեն տրամադրել շահագործումից հանված զինտեխնիկան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Ավստրալիային խնդրել է իրենց տրամադրել ավստարալական բանակի՝ շահագործումից հանված զինտեխնիկան։
Խնդրանքը նա հնչեցրել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Պենի Վոնգի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Այդ մասին անձամբ Սիբիգան է հայտնել՝ Х-ի (նախկինում՝ Twitter) իր էջում գրելով, որ Ուկրաինան շահագրգռված է Ավստրալիայում կիրառումից հանված մեծ թվով զրահատեխնիկա, զրահապատ մեքենաներ և այլ սարքավորումներ ստանալու հարցում։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինան Ավստրալիային պաշտոնապես խնդրել էր իրեն տրամադրել շահագործումից հանված 45 հատ MRH-90 Taipan ուղղաթիռներ։ Թեպետ Ավստրալիան խնդրանքը չէր մերժել, սակայն հունվարին արդեն պաշտպանության նախարարության մակարդակով հայտարարել էր, որ բոլոր ուղղաթիռներն ապամոնտաժված են, և դրանք հնարավոր չէ հետ բերել աշխատանքային վիճակի, ապամոնտաժված ուղղաթիռները ենթակա են ուտիլիզացիայի։