11/09/2024 08:51
«Ժողովուրդ». Ինչպես են փաստաթղթերով զավթել իշխանությունը Ալավերդի քաղաքում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։
Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային մասը, որտեղ Ներսես Խաչատրյանի «Իրավաբան Էյ Էմ» ՍՊԸ-ին վերապահվում է պետական կառավարման պատմության մեջ աննախադեպ լիազորություն` «իրավական հսկողության սահմանում Ալավերդի համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ»։ Ամենաուշագրավը` Ալավերդի խոշորացված համայնքի իշխանազավթման ընթացքում աղաղակող իրավախախտումը, որը թույլ է տվել կառավարությանը, իր մասշտաբով եզակի է, քանզի կառավարությունը, ի դեմս Լոռու մարզպետարանի, 07.06.2023 թվականին կնքելով պայմանագիր՝ կատարել է ծառայության գնում մի ՍՊԸ-ից, որը այդ պահին` 04.08.2022. 04.08.2024 ընթացքում, գտնվել է գնումների սև ցուցակում, այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։
Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ և դեմոկրատ։ Մենք կապ հաստատեցինք Ներսես Խաչատրյանի հետ, ով հայտարարեց, որ տեղեկությունը զրպարտություն է. «Ձեր այդ զրպարտության համար, ես կդիմեմ դատարան, կհանդիպենք դատարանում»:
Հ.Գ. Նման կերպ, ի թիվս այլոց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ապօրինի կերպով զրկվեց իր պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում