11/09/2024 08:53
«Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգո՞վ է Արդարադատության փոխնախարարի մեղայական տեքստը գրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի մեղայականը: Հիշեցնենք, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և ոչ միայն սովորել է նույն կուրսում` Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, այլև շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Փոխնախարարի նշանակումից հետո համացանցում են հայտնվել Սիրվարդ Գևորգյանի, Գայանե Քոչարյանի լուսանկարները` Գևորգյանը կրծքին սեղմած Ռոբերտ Քոչարյանի գիրքը, ապա նորաթուխ փոխնախարարը հանդես է եկել մեղայականով, մոտավորապես այն բովանդակությամբ, թե` 200 այլ ուսանողների հետ եմ սովորել, նրանցից մեկն էլ Քոչարյանի դուստրն էր, իսկ ես «սրսուռ ՔՊ-ական եմ և շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին»:
Ըստ որոշ տեղեկությունների, աղմուկը համացանցում բարձրացրել են սորոսականները, որոնցից Նիկոլ Փաշինյանն ուղղակի սարսափում է, և հենց նրա անմիջական հրահանգով է փոխնախարարի ամոթալի տեքստը գրվել ու տեղադրվել ոչ ավել, ոչ պակաս` ադարադատության նախարարության և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնական էջերում:
Իրենց հերթին, Սիրվարդ Գևորգյանի «200 համակուրսեցիները» շատ վատ են ընդունել նրա այդ արարքը և երեկ Ֆեյսբուքում ֆլեշմոբ էին սկսել` «մենք հպարտ ենք, որ Գայանե Քոչարյանի համակուրսեցին ենք» և այլ նմանատիպ գրառումներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում