11/09/2024 10:11
Մայրաքաղաքում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում»։
GIS համակարգի միջոցով արդեն իսկ հնարավոր է հետևել տվյալ հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից հղմամբ.