12/09/2024 10:48
Ուրախ եմ, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է ջանքերը ՀՀ-ի հետ հարաբերության ամրապնդման համար
Ուրախ եմ տեսնել, որ Բայդեն-Հարիս վարչակազմը շարունակում է ջանքերը Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ կրկնապատկելով ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով աջակցության փաթեթը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը:
«Այս լրացուցիչ ֆինանսավորումը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, նրա տնտեսական և անվտանգության անկախությունը»,- գրել է նա։