ԼՂ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար. ԱՍՀՆ

12/09/2024 11:16

ԼՂ տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար. ԱՍՀՆ


ԱՍՀ նախարարությւոնը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակային իրավունքի ձեռքբերման, նշանակման ու վճարման գործընթացի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։

Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:

Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:

Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`
• աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
• զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):
Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:

Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։

Հարց 4: ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս՝ ԼՂ-ում աշխատած տարիների ստաժն արդյոք կհաշվարկվի:

Պատասխան: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ նշանակելու, աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են։

Ըստ այդ կանոնների` ստաժը հաստատվում է, եթե կա աշխատանքային գրքույկ կամ աշխատելու փաստը հաստատող արխիվային փաստաթուղթ։ 1992-2014 թթ. ստաժը հաստատելու համար պետք է նաև սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։
Օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող մարմնին՝ Միասնական սոցիալական ծառայությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան, իսկ որոշ արխիվային փաստաթղթեր փոխանցվել են նաև Հայաստանի ազգային արխիվ։
Այնուհանդերձ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում կլինեն աշխատանքային գործունեության ժամանակահատվածներ, որոնք չեն հաստատվի եղած արխիվային փաստաթղթերով կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությամբ։
Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով։

Հարց 5: Տեղյակ եմ, որ ԼՂ-ում աշխատած որոշ տարիների համար ՀՀ-ում ստաժ չի հաշվարկվում: Ինչ լուծում է նախատեսում պետությունը:

Պատասխան: Հարկ է նաև նկատի ունենալ, որ օրենսդրական փոփոխություններով ընդլայնվում է այն դեպքերի շրջանակը, երբ չի պահանջվում սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։
Այս դեպքերն արդեն իսկ տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի վրա։ Սա լուծում է թե՛ Լեռնային Ղարաբաղի և թե՛ ՀՀ տարածքում ձեռք բերված այն ստաժերի համար, որոնք հաստատելը մի կողմից օբյեկտիվորեն անհնար է, մյուս կողմից՝ համապատասխան կազմակերպություններն այդ տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։
Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է՝
1. մինչև 1998 թվականի հունվարի 19-ը՝ քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում),
2. քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում, արխիվներում և այլն։

Հարց 6: ՀՀ-ում նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափն արդյոք կարող է տարբերվել ԼՂ-ում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից:

Պատասխան: Այո՛, քանի որ ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։
Ըստ այդմ՝
• ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 դրամ է,
• հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21,500 դրամ),
• աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1,150 դրամ),
• տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):
Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։

Հարց 7: ՀՀ-ում կենսաթոշակն անկանխիկ եղանակով է վճարվում, սակայն արդյոք նախատեսված են բացառություններ տեղաշարժման կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակի վճարման դեպքում:

Պատասխան: Այո, ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, սակայն կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե վերջինս (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին ևս վճարվում է կանխիկ եղանակով:

Հարց 8: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում ստանում եմ կենսաթոշակ, արդյոք կարող եմ օգտվել 12 տոկոս հետվճարի ծրագրից:

Պատասխան: Այո, ԼՂ կենսաթոշակառուները և նպաստառուները ևս կարող են օգտվել նաև 12 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6,000 դրամը։

Հարց 9: Արդյոք կենսաթոշակից կգոյանա հետվճար, եթե կոմունալ ծառայությունների դիմաց վճարումն իրականացնեմ անկանխիկ։

Պատասխան: Ո՛չ, սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։

Հարց 10: Կենսաթոշակի նշանակման համար պարտադի՞ր է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, թե՞ կարող եմ նաև առցանց եղանակով դիմել:

Պատասխան: Եթե 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ՝ Դուք ԼՂ-ում ստացել եք կենսաթոշակ և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը կարող եք ներկայացնել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջում։
Եթե Ձեր կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում, ապա կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան Այսօր, 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին Այսօր, 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին Այսօր, 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Այսօր, 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով Այսօր, 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» Այսօր, 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում Այսօր, 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից Այսօր, 09:12 «Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 09:04 «Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նոր պաշտոնների նշանակի Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը Այսօր, 08:57 «Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակների միջոցառումները Այսօր, 00:00 Փաշինյանը հավասարության նշան դրեց մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի և Բաքվի քարոզչական փուչիկի՝ «Արևմտյան Ադրբեջանի» միջև (Տեսանյութ) 22/11/2024 23:40 «Կարող ենք գնալ նման գործարքի»․ Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» 22/11/2024 23:19 Փաշինյանն առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել արագաչափերի հարցով 22/11/2024 23:05 Փաշինյանը որոշել է՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 22/11/2024 22:50 «Այո, կիրակի օրը»․ Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնանկություններն արել է SMS-ով, լուրը պաշտոնյաներին գրավոր է հայտնել՝ ելնելով իր փորձից 22/11/2024 22:33 Փաշինյանն ասաց՝ շատ է գնահատում իր կողմից պաշտոնանկ արված պաշտոնյաներին 22/11/2024 22:11 «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 22/11/2024 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ 22/11/2024 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ 22/11/2024 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում 22/11/2024 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ 22/11/2024 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր 22/11/2024 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով 22/11/2024 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց 22/11/2024 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր 22/11/2024 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել 22/11/2024 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News 22/11/2024 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան 22/11/2024 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման 22/11/2024 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան 22/11/2024 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից 22/11/2024 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում 22/11/2024 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով 22/11/2024 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են 22/11/2024 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը 22/11/2024 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով 22/11/2024 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է 22/11/2024 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն 22/11/2024 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ 22/11/2024 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 22/11/2024 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 22/11/2024 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ 22/11/2024 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» 22/11/2024 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել 22/11/2024 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն 22/11/2024 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի 22/11/2024 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 22/11/2024 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 22/11/2024 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 22/11/2024 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին 22/11/2024 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը 22/11/2024 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) 22/11/2024 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան 22/11/2024 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն 22/11/2024 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 22/11/2024 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 22/11/2024 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 22/11/2024 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 22/11/2024 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը 22/11/2024 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին 22/11/2024 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) 22/11/2024 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք 22/11/2024 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է 22/11/2024 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին 22/11/2024 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին 22/11/2024 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին 22/11/2024 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 22/11/2024 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում 22/11/2024 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 22/11/2024 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ 22/11/2024 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն 22/11/2024 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) 22/11/2024 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը 22/11/2024 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 22/11/2024 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին 22/11/2024 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին 22/11/2024 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով 22/11/2024 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին 22/11/2024 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում 22/11/2024 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան 22/11/2024 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան 22/11/2024 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները 22/11/2024 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել 22/11/2024 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ 22/11/2024 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը 22/11/2024 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր 22/11/2024 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել 22/11/2024 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 22/11/2024 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ 22/11/2024 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով