12/09/2024 19:03
Արդեն 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ․ Փաստաբան
Վաղը դատարանը քննելու է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Տեղեկացնեմ, որ վաղը ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։
Հիշեցնեմ, որ արդեն 3 ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը հերթական քրեաքաղաքական շինծու գործով գտնվում է անազատության մեջ»,- ընդգծել է փաստաբանը: