12/09/2024 14:02
ՀՀ-ի կենսունակությունը կախված է ոչ թե ձեր հնչեցրած հարցերից, այլ՝ տնտեսությունից. Պապոյանը՝ լրագրողներին
Արտաքին քաղաքական հարցերով դիմեք պատասխանատուներին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» դրույթներին, համաձայնեցված և չհամաձայնեցված կետերին` Պապոյանը նշեց, որ այդ մասով վարչապետը երեկ Աժ-ում ամեն ինչ հայտարարել է, ինքն ասելու, ավելացնելու բան չունի։
«Հիմա պետք է մասնակցեմ քննարկման, որը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանում գինու 8-րդ համաժողովն է անցկացվելու և Հայաստան են եկել 20 երկրների 120 մասնակիցներ, որոնք գինու մասնագետներ են։ Այս միջոցառման շնորհիվ է, որ ուզում ենք ՀՀ-ում գինու տուրիզմը զարգացնել։ ՀՀ-ի կենսունակությունը կախված է ոչ թե ձեր հնչեցրած հարցերից, այլ՝ տնտեսությունից»: