12/09/2024 15:00
Սուրեն Պապիկյանն ու Դուն Ցզյունը պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։
Երկու երկրների նախարարները ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։