ԱՄՆ-ը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին. լսումներ՝ Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում

12/09/2024 10:22

ԱՄՆ-ը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին. լսումներ՝ Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում


Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ անցած գիշեր ամերիկացի օրենսդիրները ավելի քան մեկ ժամ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում, գրում է «Ազատություն»-ը։

Հեղինակավոր այդ կառույցը ստեղծվել է ավելի քան 45 տարի առաջ ամերիկյան կառավարության կողմից՝ Եվրոպայում համագործակցությանն ու անվտանգությանը հետևելու համար։

Քննարկման մասնակից թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները համակարծիք էին՝ Հայաստանն անկարող է առկա մարտահրավերները միայնակ հաղթահարել։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:

«Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչը ծիծաղելի է և ոչ անհրաժեշտ։ Մեր համոզմամբ՝ դրա նպատակն է հետաձգել կամ չեղարկել խաղաղության պայմանագիրը», - ասաց Քարդինը:

Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:

«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», - նշեց Բեն Քարդինը:

Միայն Հայաստանի ցանկությունը, սակայն, բավարար չէ, փաստում էին քննարկմանը ներկա կոնգրեսականներն ու տարածաշրջանին քաջածանոթ փորձագետները, ընդգծելով՝ Միացյալ Նահանգները եվրոպացի դաշնակիցների հետ պետք է քաջալերի Ադրբեջանին ու Թուրքիային ընդառաջ գնալ հայկական կողմի զիջումներին։ Հանձնաժողովի հանրապետական համանախագահ Ջո Վիլսոնը նշեց՝ օրեր առաջ անձամբ է հանդիպել Ադրբեջանի նախագահին, ում նաև այս ուղերձն է փոխանցել։

«Որպեսզի Հայաստանը խաղաղ ու բարգավաճ ապագա ունենա, որպեսզի Ադրբեջանը մրցակցի և որպեսզի ողջ տարածաշրջանն առաջ շարժվի, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է բովանդակալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել այս գործընթացին, բայց միայն մեր աջակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը համատեղ ջանքեր գործադրեն: Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագան կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի ամիսներին և տարիներին», - ընդգծեց Վիլսոնը:

Իսկ դա բարդ է կանխատեսել, փաստում էին հանձնաժողովի անդամները։ «Թուրքիան չի բացում սահմանը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն, իր հերթին, շահագրգռված չէ, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, և կուլիսներից խոչընդոտում է, որ կողմերը համաձայնության գան», - հայտարարեց Հելսինկիի հանձնաժողովի դեմոկրատ համանախագահ Բեն Քարդինը, հարց բարձրացնելով՝ ի՞նչ անել այս փակուղուց դուրս գալու համար։

Կոնգրեսի կողմից հրավիրված հայաստանցի փորձագետ Տիգրան Գրիգորյանը մի քանի խորհուրդ տվեց՝ ամրապնդել Հայաստանի ռազմական, տնտեսական ու ժողովրդավարական կարողություններն ու սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի դեմ:

«Նվազագույնը թիրախային պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել պատերազմական հանցագործությունների, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիայի մեջ։ Պատասխանատվության չկանչելը միայն ամրապնդում է Ադրբեջանի հարձակումների շարքը», - ասաց Գրիգորյանը:

Քննարկմանը ներկա մի քանի կոնգրեսականներ, հիմնականում՝ հանրապետական ճամբարից, ընդգծում էին, որ Ադրբեջանն ու հատկապես Թուրքիան մնում են Նահանգների վստահաշատ դաշնակիցը տարածաշրջանում։ Մի քանի նման դիտարկումներից հետո Կոնգրեսում թուրքական հանձնախմբի համանախագահ,
դեմոկրատ Սթիվ Քոենը զգուշացրեց՝ այսօրվա Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ Նահանգները համագործակցել է տասնամյակներ շարունակ. - «Նրանք անպայմանորեն այլևս մեր բարեկամները չեն, նույնչափ վստահելի չեն, գործարքի մեջ են Ռուսաստանի, Չինաստանի, մեզ հետ, այլոց հետ։ Այնպես որ, զգույշ եղեք»:

Քննարկմանը բոլորն էին համակարծիք՝ Վաշինգտոնը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին։ Լսումներից ժամեր անց Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեց, թե կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։ Այս աջակցության նպատակն է, ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում:

«Մենք պետք է ներգրավվենք, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել ինքն իրեն և ի վիճակի լինի ինքնուրույն որոշումներ կայացնել, հանել ռուսներին Հայաստանից, բարելավել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի առևտրային նոր հնարավորություններ բացվեն», - Հելսինկիի հանձնաժողովում քննարկման ժամանակ ընդգծեց Բեն Քարդինը:

Կոնգրեսական այս հանձնաժողովը փաստացի որոշումներ չի կայացնում, սակայն նպաստում է ԵԱՀԿ-ի, կազմակերպության անդամ երկրների հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության մշակմանն ու իրագործմանը՝ ամերիկյան կառավարությանը պարբերական հաղորդումներ ներկայացնելով Եվրոպայում կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը Այսօր, 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները Այսօր, 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում Այսօր, 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին Այսօր, 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել Այսօր, 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ Այսօր, 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու Այսօր, 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին Այսօր, 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց Այսօր, 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով Այսօր, 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան Այսօր, 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան Այսօր, 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից Այսօր, 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի Այսօր, 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան Այսօր, 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը Այսօր, 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ Այսօր, 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան Այսօր, 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Այսօր, 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել Այսօր, 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Այսօր, 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար Այսօր, 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր Այսօր, 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար Այսօր, 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու Այսօր, 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին Այսօր, 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Այսօր, 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար Այսօր, 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր Այսօր, 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան Այսօր, 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան Այսօր, 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան Այսօր, 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր Այսօր, 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում Այսօր, 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում Այսօր, 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար Այսօր, 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ Այսօր, 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի Այսօր, 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել

Տվյալ բաժնի վերջին նյութերը