12/09/2024 12:09
Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ. Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանը գործել և գործում է միջազգային հանցագործություններ. Կառավարության շենքի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
«Մինչև Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սպեկուլյացիա են, լինի դա խաղաղության մասին, կամ որ չենք կարող մեր տարածքներից պահանջել դուրս գա, դա քաղաքական անմեղսագործություն է»,-ասաց նա։
Ալավերդյանը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենոն, ով կոչ էր արել հայերին տեր կանգնել իրենց իրավունքներին։
Նշենք, որ «Միասին» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում ՝ պահանջելով ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահմանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։