12/09/2024 17:06
Բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը առաջնահերթություն է Իրանի նոր նախագահի համար․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպասում է Իրանի նախագահի այցին Ռուսաստան, այդ թվում՝ երկու երկրների միջև նոր համաձայնագիր ստորագրելու համար։
Այդ մասին Պուտինն ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպմանը։
«Մենք բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն Իրանի նոր նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի թիմի համար։ Նրան հոկտեմբերի 22-24-ը սպասում ենք Կազանում, որտեղ կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագթնաժողովը։ Կարծում եմ՝ ժամանակ կգտնենք առանձին երկկողմանի զրույցի համար»,- ասել է Պուտինը։