12/09/2024 15:23
Գառնիկ Դանիելյանն արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն. ՀՀ գլխավոր դատախազություն
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
«Մասնավորապես, նշել է. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները…, իմիջիայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական…»:
Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»,- նշել է Մարտիրոսյանը։