12/09/2024 20:09
Համացանցում գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են․ Արգելափակվել է ընդամենը 15-ը
2024 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 դեպք, որից 1168-ը՝ իրացման:
Տվյալները վերցված են ՆԳՆ պաշտոնական կայքից։
Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը՝ իրացնելու, 167-ը՝ ձեռք բերելու:
Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց: