13/09/2024 19:12
Հնարավոր է մոբիլիզացնել ողջ աշխարհը՝ հայերի իրավունքները պաշտպանելու համար․ Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ հայ գերիներին ազատ արձակելու համար հայությունը պետք է միավորի իրենց ջանքերը, մեծ դեր կարող է խաղալ Սփյուռքը։
«Սա Հայաստանը պաշտպանելու նպատակով է և չափազանց կարևոր է», - ասաց նա՝ այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը խորհուրդ տվեց նաև, որ աշխարհասփյուռ հայությունը դիմի, պահանջի տարբեր երկրների կառավարություններից՝ Ադրբեջանին ստիպել ազատ արձակել հայ գերիներին։
«Այս հնարավորությունն ունի Սփյուռքը»,- նշեց Օկապմոն։
Անդրադառնալով Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29-ին՝ Օկապմոն ասաց․ «Կլիմայի կոնֆերանսը փորձություն է, որի միջով մենք պետք է անցնենք՝ ցույց տալով, որ հնարավոր է մոբիլիզացնել ողջ աշխարհը՝ հայերի իրավունքները պաշտպանելու համար»։