13/09/2024 20:33
«Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»․ Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։
«Ես վստահաբար կարող եմ ասել՝ կալանքը երկարացնելու նոր, հիմնավոր փաստարկ չկար»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով՝ հիմնազուրկ կերպով կալանքը երկարացնելու որոշումը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում դատական իշխանության շուրջ։
«Մենք բազմիցս ենք ականաատես եղել, թե ինչ է կատարվել դատավորների հետ, որոնք ոչ իշխանահաճո որոշումներ, վճիռներ են կայացրել։ Այս մթնոլորտում զարմանալի չէ այն, ինչն այսօր եղավ։
Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ, ստացվում է, որ քրեադատավարաքաղաքական են»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։