13/09/2024 18:46
Պապիկյանը Պեկինում համաժողովի բացման է մասնակցել
ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի զարգացման և գլոբալ անվտանգության կառավարման մեխանիզմների վերաբերյալ»: