13/09/2024 14:21
Կուզեի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք. մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ. Անդրեասյան
Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ մանկավարժն է որոշում, թե ինչ ծրագրով պետք է անցնեն երեխաները.«Մանկավարժը պետք է գնահատի ու ասի՝ այդ ծրագիրը հնարավորություն տալիս է, որ երեխան շրջանակից դուրս մտածի։ Եթե տալիս է, ապա խնդիրը լուծվել է։ Այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ։ Չի կարելի դպրոցների դռները փակել ու մտածել, որ դպրոցներից դուսր քաղաքացին կգնա և կկարողանա այդ խնդիրներին չիշտ արձագանքել։ Ես կուզեի, որ մենք օրվա լաքերի հետևից չգնանք։ Այն, ինչ անում ենք, չի օգնում կրթության որակի բարելավմանը։ Այն, ինչ դուք այստեղ ներկայացնում եք, բերում է օրվա լայքերին, այլ ոչ թե կրթական խոսակցության»: