13/09/2024 14:05
Այս տարի քոլեջներում ընդունելության լավ արդյունքներ ենք գրանցել. նախարար
Այս տարի շարունակում ենք դպրոցներում հանրակրթության նոր պետական չափորոշիչի ներդրման գործընթացը և այս սեպտեմբերից դրանք ներդրվել են ևս 4 դասարանում։ Այս պահին 12 դասարանից 7 դասարանում ուսումնական գործընթացը կազամակերպվում է նոր չափորոշիչով, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ նախարարությունը նոր չափորոշիչներով է աշխատում նաև նախակրթական հաստատություններում. «Դրա մասին հաճախ չենք խոսում, սակայն պետք է հիշեցնեմ, որ արդեն 190 մանկապարտեզում նոր չափորոշիչը ներդրվել է և վերապատրաստման գործընթաց ենք սկսել։ Այս տարի քոլեջներում ընդունելության լավ արդյունքներ ենք գրանցել և դա շատ ուրախացնող է»։
Անդրեասյանը շեշտեց, որ նոր ուսումնական տարում շատ են կարևորում մշակութային կրթության ամրապնդման գործընթացը. «Մի ամբողջ շարք ենք նախատեսել այդ մասով։ Վաղը բոլոր մարզերում տեղի կունենան մշակութային էքսպոներ։ Սա առաջին հերթին կլինի հնարավորություն ուսուչիցների և ծնողների համար՝ ծանոթանալու այն մշակութային գործունեություններին, որոնք կան և պլանավորել ուսումնական գործընթացը այդ հաստատություններում։ Մենք ոչ միայն կարևորում ենք այցելությունները մշակութային հաստատություններ, այլև ցանկանում ենք դա դարձնել կրթական գործընթացի մաս»։