13/09/2024 20:13
Պետք է օգնենք արցախցիներին, վերադառնալու իրավունքը հստակ է․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ արցախցիների վերադարձի իրավունքը հստակ է։
«Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլան․ առաջնորդները բանտում են։ Առաջարկել եմ նախ հասկանալ՝ ԼՂ բնակչությունն ինչ է ուզում ու օգնել՝ հասնելու այդ նպատակին։
Վերադառնալու իրավունքը հստակ է։ Ադրբեջանի իշխանությունները ՄՔԴ-ում ճանաչել են վերադառնալու իրավունքը, բայց թե ինչպես պետք է իրականացնել, այլ հարց է։ 21-րդ դարն է այսօր, տարբեր գործողությունների կարող ենք դիմել՝ պետական ջանքեր, ժողովուրդ, քաղհասարակություն»,- ասաց Օկամպոն։
Նա ինչպես այս, այնպես էլ հայ գերիներին ազատ արձակելու հարցում կարևորեց հայության միասնական դիրքորոշումը, Սփյուռքի ներգրավվածությունը գործընթացներին։