13/09/2024 21:42
Բայրամովը Քըլըչին դժգոհել է՝ «Հայաստանի սահմանադրությունում դեռ պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները»
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր Բաքու է այցելել, Ադրբեջանի աարտգործնախաարար Ջեյհուն Բայրամովի հետ է հանդիպել։
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, քննարկվել են «խաղաղության» գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։
«Ավանդույթի» համաձայն՝ չի անտեսվել նաև Հայաստանի սահմանադրության հարցը։ Մասնավորապես, Բայրամովը Քըլըչին դժգոհել է, թե Հայաստանի սահմանադրությունում դեռ պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջները», ինչը նա «խոչընդոտ է» համարել «խաղաղության» գործընթացի համար։ Դժգոհություն է հնչել նաև, թե «երրորդ երկրները», որոնք «զինում են» Հայաստանին, իրենց հերթին են «խոչընդոտում» այդ գործընթացը։