13/09/2024 09:37
«Հրապարակ». Էջմիածնում տեղի կունենա՞ հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր տաճարի վերաօծմանն և Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից և կարգալույծ հոգևորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։
Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն և ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որևէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց. քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է... իրենք հայտարարել են այդ մասին, և այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում