13/09/2024 19:30
Վճռաբեկ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի գործը» կարճելու վերաբերյալ որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 2021թ որոշումը։
Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքի համաձայն՝ սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ բեկանելով դատական ակտը և ուղարկելով գործը նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։