13/09/2024 12:16
2024թ.-ի 8 ամսում ՀՀ-ում գրացված պայթյուններից 9 մարդ է մահացել, 2023 թ.-ին զոհերի թիվը 6-ն էր
ՀՀ տարածքում 2024 թվականին 8 ամսում գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է, իսկ 23թ.-ին 40 պայթյուն է եղել և գրանցվել է 6 զոհ. այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերին։
«2023 թվականի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պայթյունների մասով ունեցել ենք 42 դեպք, ինչի պատճառով 6 զոհ և 53 տուժած ենք ունեցել։
2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն իսկ գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 զոհ և 39-ը՝ տուժածներ։
2023 թվականի պայթյուններից 40-ից 30-ն են գազի հետևանքով եղել, իսկ ընթացիկ տարում՝ 29-ը»,-ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում։
Նրա խոսքով՝ մեծ մասամբ տներում են պայթյուններ արձանագրվում, որովհետև կենցաղային որոշ կանոնների չեն հետևում բնակիչները, ու գազի արտահոսք է լինում։