14/09/2024 17:01
«Այս պատերազմին վերջ տալու համար պետք է երկխոսել Ռուսաստանի հետ»․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ է նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Ես նախկինի պես հավատում եմ Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությանը։ Մենք պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք բովանդակալից երկխոսություն անցկացնել»,- ասել է Ստոլտենբերգը՝ Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հաարցազրույցում։
Նա նշել է նաև, որ 2014 թվականի համեմատ, հիմա այդ երկխոսության իրականացումն ավելի դժվար է, սակայն այն, միևնույն է, անհրաժեշտ է։
«Մի բան պարզ է. այս պատերազմին վերջ տալու համար ինչ-որ պահի պետք է նորից սկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։