14/09/2024 16:41
Կյանքից հեռացել է մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը
74 տարեկանում կյանքից հեռացել է անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանը։ Այդ մասին տեղեկացնում են Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից․
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ , երգիծաբան, մեր երկարամյա գործընկեր Սամվել Խալաթյանը։ Վշտակցում ենք հարազատներին, մտերիմներին, նրա գրչի երկրպագուներին և բոլոր ճանաչողներին»։
Սամվել Խալաթյանը ստեղծագործական հարուստ կյանք է ունեցել։ Հրատարակվել են նրա բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածուներ (22-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն։
Խալաթյանի թատերագրությունները, երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործությունները տեղ են գտել գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։
Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում։