14/09/2024 20:45
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը դաշինքի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները
«Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է ամեն ինչ անեն՝ պաշտպանական արդյունաբերության հզորությունները մեծացնելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը՝ Պրահայում, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն երկօրյա նիստ է անցկացնում։
«ՆԱՏՕ-ն այժմ ունի 500 000 զինվորականներ, որոնք գտնվում են բարձր մարտական պատրաստականության վիճակում, դաշնակիցները մշտապես բարելավում են իրենց կարողությունները։ Բայց մեզ անհրաժեշտ է ավելի մեծացնել պաշտպանական արդյունաբերության հզորությունները՝ հաջողության հասնելու համար»,- ասել է Բաուերը՝ դաշինքի երկրներին կոչ անելով կրճատել բյուրոկրատական քաշքշուկները, որպեսզի արտադրաական հզորություններն արագ ավելանան։
Բաուերը նշել է նաև, թե պաշտպանական արդյունաբերության հզորությունները մեծացնելու շնորհիվ՝ «կկանխվի պատերազմը Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքում»։