14/09/2024 14:52
Երևանում Հնդկաստանի 2 քաղաքացու մոտ խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 120 փաթեթ է հայտնաբերվել
Երեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները ստուգում են ստացված օպերատիվ տեղեկությունը և տեղեկանում են, որ կասկածյալները գտնվում են Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։
Պարեկները նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։
«Արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Ն․ Անշրաֆինը հայտնել է, որ ինքը «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ և նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է 120 փաթեթ»,- գրում է կայքը: